News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


BBC Brit-ի YouTube-ի ալիքում Մանչեսթերի համալսարանի եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների մասնակցությամբ ստեղծված տեսանյութեր են հրապարակվել, որոնց շնորհիվ բոլոր ցանկացողները կարող են իրենք քիմիկոս զգալ եւ հետեւել տեսարժան ու, միաժամանակ, ոչ օրգանական որոշ նյութերի միջեւ պայթուցիկ ռեակցիաներին:

Օգտատերերին առաջարկվում է հնարավոր 8 ռեակտիվներից (ջրածին, նատրիում, ծծումբ, ազոտ, քլոր, թթվածի, յոդ եւ ալյումինիում) ընտրել մեկը, հետո ցուցադրվում է դրանց միջեւ ռեակցիան: Դասընթացի հեղինակները քիմիական ռեակցիաների ինքնատիպ «պայթուցիկ» վարկանիշ են կազմել եւ հանդիսատեսին առաջարկել ինքնուրույն որոշել, թե նյութերի 28 հնարավոր համադրումներից որն է ավելի հզոր պայթյուն առաջացնում:

Ըստ Newsru-ի, բոլոր հոլովակներն ուղեկցվում են մանրամասն բացատրություններով: Դրանցում օգտատերերին նաեւ նախազգուշացնում են զերծ մնալ տնային պայմաններում նման փորձեր անելուց, քանի որ դա կարող է հանգեցնել հրդեհի կամ լուրջ թունավորումների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ