News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երկար տարիներ անց առաջին անգամ Թուրքիայի խորհրդարան անցած հայ կին պատգամավոր Սելինա Դողանը հայտարարել է, թե երբեք չի ներելու նախագահ Էրդողանին՝ «Կներեք, ինձ նույնիսկ հայ են ասել» բառերի համար:

Թուրքական Sozcu պարբերականի հետ զրույցում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից պատգամավոր ընտրված Սելինա Դողանը հայտարարել է, թե ինքը աշխատելու ոչ միայն հայերի, այլեւ ազգային փոքրամասնությունների մյուս ներկայացուցիչների համար:

Սելինա Դողանը նշել է, թե Թուրքիայի համար լրջագույն խնդիրներից է այլատյացությունն ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդեպ խտրականությունը:

Անդրադառնալով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերի նկատմամբ վիրավորական արտահայտություններին, Սելինա Դողանը շեշտել է. «Երբ հանդիպեմ Էրդողանին, ասելու եմ. «Կներեք, ես հայ եմ» : Ես Էրդողանի՝ «Կներեք, բայց ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտության համար երբեք չեմ ներելու նրան»,-ասել է Սելինա Դողանը:

Նշենք, որ հայուհին ծնվել է 1977-ին, Ստամբուլում: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Աշխատում է փաստաբանական գրասենյակում: Հայերենից եւ թուրքերենից բացի տիրապետում է նաեւ անգլերենին եւ ֆրանսերենին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ