News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արգենտինայի ոստիկանությունը հետաքննում է իրավաբանի սպանությունը, որը տեղի է ունեցել սրճարանում՝ բազմաթիվ ականատեսների աչքի առջեւ:

Նախնական տեղեկություններով, փաստաբանին գնդակահարել է իր պաշտպանյալը, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարված իր անչափահաս հարազատների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով: Իր փաստաբանին գնդակահարելուց հետո տղամարդն ինքնասպան է եղել Կարիենտես քաղաքի Marta de Bianchetti սրճարանում:

Հանցագործությունը տեղի է ունեցել հուլիսի 1-ին, այն արձանագրել են սրճարանի անվտանգության տեսախցիկները, իսկ տեսանյութը հրապարակել է Diario Chaco պարբերականը:

25 վայրկյան տեւողությամբ տեսանյութում երեւում է, թե ինչպես է փաստաբան Էռնեստո Գոնսալեսը մոտենում սեղանին՝ պատրաստվելով առավոտյան նախաճաշի: Այդ պահին նրան թիկունքից մոտենում է մի տղամարդ՝ ատրճանակը ձեռքին:

Վերջին պահին իրավաբանը փորձել է փախչել, բայց չարագործը 6 գնդակ է արձակել նրա վրա, հետո հանել գլխարկն ու կրակել իր քունքին:

Պարզվել է, որ ինքնասպան եղածը Վալտեր Կառլոս Մարտինեսն է, որի նկատմամբ մայիսին քրեական գործ է հարուցվել: Դատարան են դիմել Մարտինեսի քրոջ երկու դուստրերը՝ 19 եւ 21 տարեկան:  Աղջիկները պնդել են, որ իրենց քեռին բռնաբարել է իրենց 2008-2009 թվականներին: Այդ ժամանակ աղջիկներից փոքրը եղել է 12-13 տարեկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ