News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում եւ Չինաստանում կենսամակարդակի աճը գրավում է բազմաթիվ ապրանքներ արտադրող ընկերությունների ուշադրությունը: Խոշոր հրուշակեղեն արտադրող կորպորացիաներ պայքարում են Ասիայի երկրներ իրենց արտադրանքն ուղարկելու իրավունքի համար:

Սակայն, բացի տնտեսական պատճառներից, այդ ընկերությունների առջեւ կանգնած է նաեւ ավելի լուրջ խոչընդոտ՝ բարձր ջերմաստիճանը: Նման պայմանաներում պարզապես անհնար է կոնֆետներ ու շոկոլադ վաճառել, հաղորդում է Kedem-ը:

Բելգիական ընկերությունը շանս է ստացել գրավել տաք երկրների շուկան՝ 4 աստիճանով բարձրացնելով իր շոկոլադի հալչելու ջերմաստիճանը: Դա կարծես բավարար է, որպեսզի շոկոլադը պահպանի իր տեսքը 38 աստիճանի պայմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ