News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ. «Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ թատրոնի, հեռուստաթատրոնի, ինչպես նաեւ կինոյի զարգացման գործում՝ կերտելով բազմաթիվ տպավորիչ եւ համոզիչ կերպարներ: Որպես հայ բեմի հանրաճանաչ վարպետ՝ տարիներ շարունակ վայելել եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը:

Արցախյան շարժման տարիներին Ձեր հայրենանվեր գործունեությամբ մեծ ջանքեր եք ներդրել նաեւ համազգային խնդիրների լուծման ուղղությամբ:

Շնորհավորելով Ձեր ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն եւ ամենայն բարիք»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ