News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազատության հրապարակում հավաքված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացին, որը նախորդ օրը ի նշան բողոքի,  կարել էր բերանը Երեւանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Կարապետյանն է:

Երիտասարդը, որը գիշերել էր Ազատության հրապարակում, NEWS.am-ի հետ զրույցում մի կերպ ասաց, որ բերանը կարած կմնա այնքան ինչքան որ պահանջվի. «Ինչքան պետք ա կմնամ, կարելն էլ կարել եմ այ էս ռեժիմի դեմ»:

Ազատության հրապարակում նախորդ օրվանից հացադուլ սկսած Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, ակտիվիստ Դավիթ Սանասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պետք է ոչ թե բերան կարելով խնդրի լուծման հասնել, այլ վճռական քայլերի դիմել:

«Ես կոչ եմ արել Հովհաննեսին, որ արձակի կարերը, բայց այդ որոշումն իր որոշումն է: Նա այդ կերպ արտահայտում է իր բողոքը իշխանությունների որդեգրած քաղաքականության դեմ»,-ասաց Դավիթ Սանասարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ազատության հրապարակում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման նստացույցի մասնակիցներից մեկը կարել է բերանը։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 6-ին, ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտան երկու շաբաթ փակ պահած ցուցարարներին, որոնք ավելի ուշ  հավաքվել են Ազատության հրապարակում։ Ցուցարարները ցանկացել են երթ անցկացնել, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել:  Ցուցարարներից շատերը գիշերել են Ազատության հրապարակում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ