News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազատության հրապարակում նախօրեին հացադուլ սկսած Երեւան» խմբակցության անդամ, ակտիվիստ   Դավիթ Սանասարյանի ինքնազգացողությունը լավ է: Այս մասին այսօր` հուլիսի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը` ավելացնելով, որ ինքը հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ Ազատության հրապարակում կհավաքվի այնքան զանգված, որոնց հետ հնարավոր կլինի ընդվզել իշխանությունների դեմ:

«Ես առայժմ այստեղ եմ, հացադուլս անժամկետ է: Այստեղ կմնամ այնքան ժամանակ, մինչեւ  տեսնեմ բավական զանգված, որոնց հետ առաջին շարքերում կորոշենք` ինչ ենք անելու»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ էլելտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարողները պետք է միավորվեն, քանի որ, ըստ նրա, միայն այդ դեպքում է հնարավոր իշխանություններին ստիպել չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, վերանայել նախկին սակագինը եւ քրեականհ պատասխանատվոեւթյան ենթարկել հունիսի 23-ին հակաօրինական գործողությունների դիմած ոստիկաններին:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել, որն ուղղված չէ Հայաստանի իշխանություններին,այլ ուղղված է ՀՀ քաղաքացիներին: Նա հայտարարել էր, որ հացադուլը շարունակելու է այնքան ժամանակ, մինչեւ այնքան մարդ հավաքվի Ազատության հրապարակում, որ Բաղրամյան 26 շարժվելուց  կարողանան դիմագրավել ոստիկանական պատնեշին:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 6-ին, ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտան երկու շաբաթ փակ պահած ցուցարարներին, որոնք ավելի ուշ  հավաքվել են Ազատության հրապարակում։ Ցուցարարները ցանկացել էին երթ անցկացնել, սակայն ոստիկանությունը չէր թույլատրել:  Ցուցարարներից շատերը գիշերել են Ազատության հրապարակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ