News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով կալանավորված չորս անձանցից մեկը՝ Հենրիկ Ավագյանը, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալուց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի անդամ Սյուզաննա Խչեյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Հենրիկ Ավագյանը խոստովանել, որ ինքն է կրակել մարզպետի մեքենայի ուղղությամբ:

Նա նշեց, որ իր մասնակցությամբ Հենրիկ Ավագյանը որեւէ ցուցմունք չի տվել, եթե անգամ նման ցուցմունք տվել է, ապա դա եղել է պաշտպանի բացակայությամբ, որի հանգամանքները դեռ պետք է ճշտել:  Պաշտպանն ասաց, որ պատրաստվում է խափանման միջոց կալանքը բողոքարկել Վերաքննիչ դատարանում: Մյուս գործողությունների մասին առայժմ չի ցանկանում խոսել:

Սյուզաննա Խչեյանը ավելի վաղ հայտարարել էր, թե միջնորդելու է, որպեսզի իր պաշտպանյալի ընտանիքի անդամների համար պաշտպանության անհրաժեշտ միջոցներ իրականացվեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ