Ոստիկանության Արմավիրի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ հուլիսի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 20 շենքի դիմաց գտնվող դեղատան մոտ անհայտ անձը մոտեցել է իրեն, իր տաբատի հետեւի գրպանից հանել բջջային հեռախոսը եւ նստելով «Օպել» մակնիշի ավտոմեքենան՝ հեռացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 42-ամյա Արտակ Հ.-ն, որը Նորապատ գյուղից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:
Արտակ Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: