Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 35-ամյա Աբրահամ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա Այրում քաղաքում հյուրընկալվելով 60-ամյա Վոլոդյա Մ.-ի բնակարանում՝ հյուրասենյակից գողացել է 20 000 դրամ:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չի հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն: