Հուլիսի 6-ին, ժամը 20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երեւանի Շինարարների եւ Ջանիբեկյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 47-ամյա Սամվել Ն.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ ժամը 19.40-ին թիվ 28 երթուղային ավտոբուսում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր, սոցիալական քարտ եւ վզնոցը` կախազարդով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 38-ամյա Լուսիկ Գ.-ն է:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է հետաքննություն: