News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Beeline-ը պարգեւատրել է Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Կապի մեջ»  մրցույթի հաղթողին:

Պարգեւատրման արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում, որտեղ հրավիրվել էին մրցույթի առավել ակտիվ մասնակիցները: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է Facebook սոցիալական ցանցի 692 օգտատեր։

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Կապի մեջ» մրցույթի հաղթող երեւանաբնակ Նարինե Ռոստոմյանին հանձնեց  գլխավոր մրցանակը`  բացառիկ սմարթ-պայուսակը։

«Ի սրտե շնորհավորում եմ մրցույթի հաղթողին եւ մաղթում հետաքրքիր ու անմոռանալի ճամփորդություններ այս բացառիկ պայուսակի հետ միասին: Մրցույթը նվիրված էր մեր ռոումինգային առաջարկին, որը մասնավորապես գործում է Ռուսաստանում, Իտալիայում եւ Վրաստանում։ Հիմք ընդունելով վիճակագրական տվյալները, Վրաստանում իրենց ամառային հանգիստը  նախընտրում են անցկացնել հայաստանցիների գերակշռող մեծամասնությունը: Մենք առաջարկում ենք միանալ «Կապի մեջ+» ծառայությանը եւ խոսել Ձեր ընկերների ու հարազատների հետ աննախադեպ 24.99 դրամ սակագնով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ «Կապի մեջ+» ռոումինգ ծառայության շրջանակում Beeline բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաեւ զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե մեկ միասնական սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը եւս կազմում է 24.99 դրամ:

«Կապի մեջ+» ծառայությունը գործում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա, Իտալիա, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան եւ Ուզբեկստան երկրների տարածքում` Beeline, Kyivstar, Wind Italy օպերատորների ցանցերում ռոումինգ ծառայությունից օգտվող Beeline բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։ Ծառայությունը գործելու է մինչեւ 2015 թ. դեկտեմբերի 10-ը ներառյալ: Այն կարելի է ակտիվացնել` հավաքելով *655# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *650#: Ծառայության ակտիվացման գումարը կազմում է 290 դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ