News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հետազոտողները վստահ են, որ «լիվերպուլյան քառյակի» ճանաչվածության պատճառներից մեկը նրանց երգերի տեքստերն են, որոնց զգալի մասը պատմում է եղանակի մասին, հաղորդում է The Telegraph-ը: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Weather ամսագրում:

Օքսֆորդի եւ Սաութհեմփթոնի համալսարանների գիտնականները վերլուծել են

The Beatles-ի 308 երգերի տեքստերը: Պարզվել է, որ դրանցից 48-ում (16 տոկոս) եղանակի մասին հիշեցում կա: Հետազոտողներից մեկը՝ Սալլի Բրաունը, մեկնաբանում է. «Դա վկայում է այն մասին, որ եղանակի քննարկումը, որը հաճախ համարվում է բրիտանացիների «հոբբին», իրականում ժամանակ անցկացնելու տարածված ձեւ է: Ուսումնասիրելով, թե ինչպես է եղանակի թեման արտացոլվում երաժշտության մեջ, եւ կոնկրետ ինչ եղանակ է ոգեշնչում երաժիշտներին, կարելի է շատ բան հասկանալ հասարակության մասին», հաղորդում է Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ