News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կապանում անցած գիշեր հարձակվել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի խանութի վրա:  NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ գիշերը Զարզանդ Նիկողոսյանը քարով ջարդել է Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի ապակին: Ոստիկանության Կապանի բաժնում հետաքննություն է ընթանում:

Նշենք, որ Զարզանդ Նիկողոսյանը Սյունիքի մարզպետի օգնականն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ