News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը դիմել է Վճռաբեկ դատարան ընդդեմ Ազգային ժողովի պատգամավոր, «Փակ շուկայի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանի: NEWS.am-ի տեղեկություններով՝ դիմումը մակագրված է դատավոր Գոռ Հակոբանին: Վարույթ ընդունել-չընդունելու մասով դեռ որոշում չկա:

Կարո Եղնուկյանը պահանջում է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, որը մերժել էր փոխել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի վճիռը Եղնուկյանից 200 հազար դրամ բռնագանձելու մասին:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը դատի էր տվել Սամվել Ալեքսանյանի վիրավորանքի եւ զրպարտության  համար, նա պահանջում էր որպես պատվին, արժանապատվությանը ու գործարար համբավին պատճառված վնաս փոխհատուցել 3մլն դրամ եւ հրապարակայնորեն ներողություն խնդրել: Կարո Եղնուկյանի փաստաբանը Տիգրան Հայրապետյանն էր, իսկ «Փակ շուկայի» շահերը ներկայացնում էր Լիանա Բալյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ սեպտեմբերի 2-ին Փակ շուկայի մոտ իրականացվող բողոքի ակցիաներից մեկի ժամանակ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները պարզել էին պաստառ, որտեղ Կարո Եղնուկյանի նկարի տակ գրված էր «մասոն, ոչ վարձու ընդդիմախոսներին, ոչ օտարերկրյա լրտեսներին, ոչ գրանտակերներին, դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը» գրություններ: Դատաքննության ընթացքում այդպես էլ չի պարզվել, թե ով է պաստառը փակցրել, առաջին ատյանը վճիռ էր կայացրել եւ որոշել հայցը բավարարել մասնակիորեն՝ «Փակ շուկայի» տնօրինությունից հօգուտ Կարո Եղնուկյանի բռնագանձելով 200 հազար դրամ:

Տպել
Ամենաշատ