News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցիների 52 տոկոսը կարծում է, որ ամուսնալուծությունների հիմնական պատճառներն են աղքատությունը, գործազրկությունը, դավաճանությունը եւ զիջումների գնալու անկարողությունը։ Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի անցկացրած հարցումները։

«Աղքատությունն ու գործազրկությունը առավել հաճախ են ամուսնալուծության պատճառ դառնում։ 2013թ. դա եղել է ամուսնալուծությունների 21 տոկոսի պատճառը, իսկ 2015թ. արդեն 25 տոկոսի պատճառը։ Ամուսնական դավաճանությունը ամուսնալուծության պատճառ է դառնում 14 տոկոս դեպքերում»,-ասված է հայտարարության մեջ։

Սոցիոլոգների տվյալներով՝ շատ ռուսաստանցիներ ամուսնալուծությունները սկզբունքորեն անթույլատրելի են համարում։ Այդպես է կարծում հարցվածների 27 տոկոսը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հարցումն անցկացվել է Ռուսաստանի 130 բնակավայրերում 1.6 հազար մարդու շրջանում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ