News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհի առաջատար սեքսոպաթոլոգները հայտարարում են, որ աշխարհում բոլորովին նոր սեռական կողմնորոշում է ձեւավորվել:

Այսպես կոչված պանսեքսուալները նշանակություն չեն տալիս իրենց զուգընկերոջ սեռին, ինչպես նաեւ իրենց համար միեւնույն են սեփական սեռական հակումները:

«Մենք հայտարարում ենք նոր սեռական կողմնորոշման մասին՝ պանսեքսուալներ: Դրանք այն մարդիկ են, որոնց համար մեկ է, թե ինչ սեռ ունի իրենց զուգընկերը: Նրանք առանց բարդույթների հարաբերության մեջ են մտնում թե աղջիկների, թե տղաների, թե տրանսսեքսուալների եւ անգամ ինտերսեքսուալների (որոնք չեն կողմնորոշվում, թե ինչ սեռի են պատկանում) հետ»,- նշում են գիտնականները:

Նրանց կարծիքով, նման երեւույթը հայտնվել է 21-րդ դարում, հաղորդում է Informing-ը:

Փորձագետները նշում են, որ պանսեքսուալը, անկախ նրանից աղջիկ է, թե տղա, զուգընկեր է ընտրում ոչ թե արտաքին տեսքով կամ սեռով, այլ առաջնորդվում է ներքին բնութագրիչներով՝ բարոյական սկզբունքներ, բնավորության գծեր ու անձնական որակներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ