News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում հուլիսի 5-12-ին կայանալիք «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» համաժողովի ժամանակ, որի թեման է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծությունը», գիտնականները իրենց զեկույցների հիմքում դրել են տարբեր ցեղասպանությունների միջեւ առկա տարբերություններն ու նմանությունները: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, մամուլի ասուլիսում նշել է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

Նա ընթերցել է զեկույցներից մի քանիսի վերնագրերը, օրինակ՝ «Ժխտման քաղաքականությունը», «Կանանց դերը որպես ցեղասպանության զոհեր», «Գաղափարախոսություն եւ ցեղասպանություն», «Սպանության տեսակները ցեղասպանության ժամանակ», «Վերապրածները եւ ցեղասպանության հիշողությունը» «Մշակութային ցեղասպանություն»:

Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքով, եթե նախկինում նման համաժողովներում ներկայացվում էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ 4-5 զեկույց, այս տարի դրանց թիվը անցնում է 20-ից:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ