News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դա եղել է իմ մեսիջը Աթաջանյան Գարիին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանը՝ անդրադառնալով մահափորձի մեջ մեղադրվողի որդու խանութի դռան ապակին քարով ջարդելուն:

Նա նշեց, որ Գարի Աթաջանյանն այսօր մեղադրվում է Սյունիքի մարզպետի մահափորձի գործում, նա սեւ, մեծ բիծ է թողել կապանցու կերպարի վրա: «Դա ամենամեծ ստորությունն էր  իրենց կողմից, որ չէր կարելի Խաչատրյան Սուրիկի նման մարդու հանդեպ նման բան անել, մանավանդ՝ Խաչատրյան Սուրիկը Աթաջանյան Գարիին հազար հարցով օգնել է թե նրան, թե երեխաներին, թե ընտանիքի անդամներին»,-ասաց նա:

Զարզանդ Նիկողոսյանը նաեւ հաստատեց, որ մտերիմ է եղել Գարի Աթաջանյանի որդու՝ Մհերի հետ, սակայն այժմ նրա հայրիկը այնպես չի արել, որ մտերմությունը պահպանվի: «Կապանցին այսօր վատ է զգում, որ այդ գործի կազմակերպիչներից մեկը կապանցի է: Ցանկացած սյունեցի դա կարող էր անել, որովհետեւ սյունեցին թասիբով է, ոչ մեկ չէր սպասում, որ կապանցու մատը խառը կլինի, ցանկացած թասիբով մարդ իր մարզպետի համար, Սյունիքի մարզպետի, էդ լավ մարդու համար էդ բանը կարար աներ»,-ասաց մարզպետի օգնականը:

Զարզանդ Նիկողոսյանը չի զղջում իր քայլի համար, «ջղայնացած եմ եղել,այդպես եմ ջղայնությունս արտահայտել»: «Ուզում էի, որ էդ մեսիջը հասներ Աթաջանյան Գարիին, էլ ինչ պետք է անեմ, պիտի մեկի գլուխը ջարդվեր, մի ապակի է ջարդվել, լավ չի՞ տենց»,-ասաց մարզպետի օգնականը:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք հետագայում էլ այլ քայլեր անեն եւ հաշվեհարդար տեսնեն, օգնականը պատասխանեց, որ Աստված է մեղավորներին պատժելու: Մարզպետի թիմակիցները հավատացած են, որ մահափորձի գործով ԱԱԾ-ն  սխալ մարդկանց չի  բռնել, քանի որ երկար եւ մանրակրկիտ աշխատել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ յունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդու խանութին քարով հարված հասցրած մարզպետի օգնական Զարզանդ Ն.-ն ստորագրությամբ ազատ է արձակվել:  Հուլիսի 7-ին ժամը 04.00-ին շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են մի քաղաքացու, ով քարով հարվածել եւ կոտրել է Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեում գործող մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը եւ դիմել փախուստի: Ոստիկանները հետապնդել եւ բերման են ենթարկել վերջինիս:

Պարզվել է, որ այդ անձը հանդիսանում է Զարզանդ Նիկողոսյանը: Խանութ-սրահի սեփականատեր Գերասիմ Գարենի Աթաջանյանից ընդունվել է հաղորդում: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ