News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունիսի 2-ին Երեւանում ավտովթարի հետեւանքով վիրավորված՝ տաքսու ուղեւորուհի, 33-ամյա Արմինե Ալեքյանի վիճակը միջին ծանրության է, նրան տեղափոխել են հիվանդասենյակ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը:

«Վիճակը կայունացել է, նրան հիվանդասենյակ են տեղափոխել, բայց չգիտեմ` երբ դուրս կգրվի»,- ասաց բժիշկը:

Նշենք, որ Արմինե Ալեքյանի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. հունիսի 2-ին ողբերգական վթար էր տեղի ունեցել Երեւանի Աթոյան եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 23US344 համարանիշի եւ «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի L 3121 համարանիշի ավտոմեքենաները, ապա վերջինս բախվել է սյանը:  Վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու մեքենաների վարորդներն ու տաքսու երկու ուղեւորները: Հիվանդանոցում ուղեւորներից 47-ամյա Սուսաննա Խաչատրյանը մահացել էր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242 հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով: Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ