News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին ԵԽԽՎ-ն է, պետք է ձեռնպահ մնա փաստաթղթերի ընդունումից, որոնք միակողմանի ձեւակերպումներ են պարունակում, որոնք համահունչ են Ադրբեջանի քարոզչական թեզիսների հետ: Այս մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը՝ karabakh-open.info-ին տված հարցազրույցում:

Պատասխանելով հարցին, որ նախորդ տարի ԵԽԽՎ-ում ընդունվեցին որոշումներ ԼՂՀ-ին առնչվող երկու զեկույց պատրաստելու մասին՝ «Բռնության սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները կանխամտածված ձեւով զրկվել են ջրից» անվանումներով, կա՞ն որեւէ զարգացումներ այս հարցում, նախատեսվու՞մ է, արդյոք, զեկուցողների այցը Արցախ, Միրզոյանը պատասխանել է, որ զեկուցողների Արցախ այցի հետ կապված համաձայն ընդունված կարգի, նրանք նման խնդրանքով պետք է դիմեն անմիջապես ԼՂՀ իշխանություններին։

«Մինչ օրս տարբեր միջազգային առաքելությունների բոլոր այցերն Արցախ տեղի են ունեցել ԼՂՀ իշխանությունների համաձայնության եւ աջակցության պայմաններում։ ԼՂՀ իշխանությունները զեկուցողների այցի հետ կապված որոշում կընդունեն համապատասխան դիմումի առկայության եւ այցի նպատակահարմարության դեպքում։ Դեռեւս նման դիմում չենք ստացել, ուստի այցի հավանականության քննարկումը վաղաժամ ենք համարում»,-ասել է ԼՂՀ ԱԳ նախարարը:

Նրա խոսքով, թե այդ զեկույցների վերնագրերը, թե մինչ օրս դրանք պատրաստող պատգամավորների հայտարարություններն իրենց մոտ խորը կասկած են առաջացնում նրանց անկողմնակալության շուրջ։

«Համոզված ենք, որ ԵԽԽՎ-ի պես հեղինակավոր կառույցը պետք է խուսափի Ադրբեջանի քարոզչական թեզերին համահունչ միակողմանի ձեւակերպումներ պարունակող փաստաթղթերից, որոնք ոչ միայն միտված են դառնալու զուտ շահարկումների առարկա Ադրբեջանի կողմից, այլեւ ընդունման պարագայում կարող են լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին։ Հուսով ենք, որ ԵԽԽՎ-ն կցուցաբերի քաղաքական հասունություն եւ թույլ չի տա իր հարթակը վերածել Ադրբեջանի քարոզչության ամբիոնի»,-ընդգծել է նախարարը:

Նրա խոսքով, Ադրբեջանն ավանդաբար ձգտում է օգտագործել միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԽԽՎ-ի կողմից տրամադրվող միջազգային հարթակն իր քարոզչության ու ապատեղեկատվության համար։ «Մինչդեռ Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների պաշտպանության, իրավական պետության ու իրավունքի գերակայության սկզբունքների պաշտպանման համաեվրոպական առաջատար կառույց է, որը չի կարող անտեսել Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված անմխիթար իրավիճակը։ Եվրոպայի Խորհրդին երկակի ստանդարտների կիրառման մեջ մեղադրելու փոխարեն տեղին կլիներ կատարել ստանձնած պարտավորությունները՝ ուղղված օրենքի գերակայության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդմանն Ադրբեջանում։ Դա ոչ միայն բխում է Ադրբեջանի ժողովրդի շահերից, այլեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման կարեւորագույն պայմաններից է»,-ամփոփել է Կարեն Միրզոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Նոյկիրխը կարևորել են ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրում ներառված ԵԽ համապարփակ փաթեթը
Զրուցակիցները կարևորել են նաև ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրում ներառված Եվրոպայի խորհրդի համապարփակ փաթեթը՝ ուղղված...
Անահիտ Մանասյանը ԵԽ պաշտոնյային ներկայացրել է ԼՂ բռնի տեղահանվածների վերաբերյալ փաստահավաք աշխատանքները
Քննարկվել են նաև ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքները...
Եվրոպայի խորհուրդը 2,8 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանում փախստականների խնդիրների լուծման համար
ԵԽ-ն կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը...
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է դառնալ խաղաղության գործընթացի կարևոր նախադրյալ․ Բուրիչը՝ Փաշինյանին
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին…
Ամենաշատ