News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյումրիում տեղի ունեցած սարսափելի վթարի գործով տեսաձայնագրության հետ կապված Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարան հայց է ներկայացվել:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  գործով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի փաստաբանը՝ Լիանա Բալյանը:

Նրանք դատարանից պահանջում են վերացնել ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազի տեղակալ Հրաչ Բադալյանի որոշումները քրեական գործ չհարուցելու մասին: Դատախազի տեղակալը փաստաբանին պատասխանել էր, թե մերժում են քրեական գործի հարուցումը անհիմն լինելու պատճառաբանությամբ, քանի որ քննիչի լիազորությունն է տեսաձայնագրությանը մասնագետ հրավիրել-չհրավիրելը:

Հիշեցնենք, որ գործի նյութերին ծանոթանալու ընթացքում պարզվել է, որ քննիչն առգրավվել է մոտակա գազալցակայանի տեսաձայնագրող սարքը, որը նկարահանել է վթարի պահը: «Սակայն երբ ես գործին ծանոթացա, տեսա, որ այս տեսաձայնագրությունը չկա: Քննիչին հարցրի՝ որտեղ է այդ տեսաձայնագրությունը, նա պատասխանեց, որ դա օնլայն է եւ վերադարձրել ենք: Ի՞նչ է նշանակում օնլայն, 4 ամսվա ընթացքում քննիչը պարտավոր էր նշանակել փորձաքննություն, պարզել, թե դա ինչ ձայնագրություն է, ես էլ դրա համար գրավոր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցվի եւ պարզվի, թե որտեղ է այդ տեսաձայնագրությունը»,-հայտնել էր փաստաբանը: Նա նաեւ շեշտել է, որ տեսաձայնագրությունը առգրավվելուց հետո 40 օր հետո է քննիչը զննում կատարել, իրենց չի էլ տեղեկացրել, այդ մասին իմացել են գործի նյութերին ծանոթանալիս: Լիանա Բալյանը նշեց, որ եթե քննիչը վախենալու ոչինչ չուներ, ինչու իրենց ցույց չի տվել տեսաձայնագրությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2014թ. նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է: Ընթանում է դատաքննություն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
7 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով ամբաստանյալը ազատազրկվեց 8 տարով
«Դատախազը Մանվել Վարդանյանի համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում...»
9 տարին մի ամբողջ կյանք է. Գյումրիի ողբերգական վթարի գործով մեղադրվող վարորդը մեղմ պատիժ է խնդրում
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում` Գյումրիի նստավայրում, քիչ անց կհրապարակվի 2014թ. նոյեմբերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի դատավճիռը...
Գյումրիի վթարի գործով Շիրազունու որդին պահանջում է արտաշիրիմում անել
Սա վրդովեցրել է «Գազելի» վարորդի դստերը, նրանք դատարանում վիճաբանել են եւ վիրավորել միմյանց...
Պատգամավորի ընկերության ներկայացուցիչներին դատարանը չի կարողացել բերման ենթարկել
Լիանա Բալյանն ասաց, որ մայիսի 14-ից հետո, երբ դատարանում միջադեպ եղավ եւ հակառակորդ կողմի ներկայացուցիչները հարձակվել էին իր վրա, դրանից հետո նրանք սկսել են նիստերին չգալ...
Գյումրիի վթարի գործով դատարանում միջադեպի առթիվ հետաքննություն է ընթանում
«Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները դատարանում հարձակվել են մեղադրյալ վարորդի փաստաբան Լիանա Բալյանի վրա, սպառնացել վերջինիս եւ վիրավորել...
Գյումրիի վթարի տեսաձայնագրությունն անհետանալու նյութերն ուղարկվել են ՀՔԾ
Նա մտավախություն ունի, որ տեսաձայնագրությունը ոչնչացված է, եւ միակողմանի քննություն անելով՝ մեղքը բարդել են «Կամազի» վարորդի վրա...
Ամենաշատ