News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նաիրիտցիները հուլիսի 9-ին կրկին կհավաքվեն Կառավարության դիմեց, եթե մինչեւ այդ չսկսեն նրանց հաշվեհամարներին փոխանցել իրենց աշխատավարձերի պարտքերը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը՝ ավելացնելով, որ Կառավարությունն իր խոստման վերաբերյալ դեռեւս որեւէ քայլ չի արել:  

«Առայժմ որեւէ նորություն չունենք, սպասում ենք, եւ եթե այս երկու օրը չսկսեն փոխանցումներն անել, դա նշանակում է, որ հերթական անգամ մենք հիմար վիճակում ենք հայտնվելու: Նորից կսկսենք մեր ակցիաները եւ տուն կգնանք այն ժամանակ, երբ մեր գումարներն ամբողջությամբ կփոխանցվեն մեր հաշիվներին»,- ասաց Անուշ Հարությունյանը:

«Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին քարտուղարի խոսքով՝ նաիրիտցիները որոշ ժամանակ դադարել էին բողոքի ակցիաներ անել, քանի որ Կառավարությունը խոստացել էր մինչեւ հուլիսի 15-ը իրենց պարտքերը մարել:

«Ակցիաներ չէինք անում, որովհետեւ մենք սպասում էինք այդ խոստման կատարմանը: Խոստման կատարման համար իրենք արդեն վաղվանից, մյուս օրվանից պետք է սկսեն վճարում անել, քանի որ ես չեմ կարծում, որ մեկ օրվա մեջ հնարավոր է 12 մլն միանգամից բոլոր հաշիվներին փոխանցել»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն հանդիպել էր նաիրիտցիներին եւ ասել, որ  նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահի հանձնարարականով մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը կմարվեն:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ