News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Մովսես գյուղում փետրվարի 4-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լեւոն Անդրեասյանի բուժման ծախսերը փոխհատուցել է «Գրանդ տոբակո» ձեռնարկության տնօրեն Միքայել Վարդանյանը: Այս մասին NEWS.am-ին ասաց Անդրեասյանի հարսը՝ Ասմարիկ Աթոյանը:

«Պապիկին բուժում էր անհրաժեշտ, հիվանդանոցում պետպատվեր չէին տրամադրում, բայց Միքայել Վարդանյանը 220 հազար դրամ փոխհատուցեց, պապիկը բուժումը ստացավ եւ մեկնեց գյուղ»,-ասաց նա:

Տիկին Ասմարիկը նշեց, որ իրենք չեն դիմել «Գրանդ տոբակոյի» տնօրենին, այլ Մովսես գյուղից աշխատող է եղել ձեռնարկությունում, վերջինս է դիմել, Միքայել Վարդանյանն էլ չի հրաժարվել օգնել. «Տնօրենն ասել է, որ ինչ հարց էլ լինի պապիկի հետ կապված, կօգնենք»: 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Անդրեասյանի հարազատները դիմել են առողջապահության նախարարությանը՝ բուժումը պետպատվերի շրջանակում իրականացնելու համար, սակայն պատասխան են ստացել, թե այդ դեպքում պետպատվեր չի հասնում:

NEWS.am-ի թղթակցին «Արմենիա» ԲԿ-ից հայտնեցին, որ Անդրեասյանի համար պետպատվերի հիմք չի եղել, այդ պատճառով պետք է վճարումը կատարեն:

Նշենք, որ Լեւոն Անդրեասյանը ստացել էր ծնկի եւ ոտքի ազդրոսկրի կոտրվածք: Մի քանի շաբաթ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում բուժում ստանալուց հետո նա դուրս էր գրվել եւ մեկնել Մովսես գյուղ:

Հիշեցնենք, որ 85-ամյա ծերունուն հրազենային վնասվածքը ստացել էր փետրվարի 4-ին այգում աշխատելու ընթացքում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ