News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Renault ընկերությունը՝ Alpine ապրանքանիշի վերստեղծման նախագծի նախաձեռնողը, բավականաչափ հզոր եւ ժամանակակից շարժիչներ ունի: Սակայն ապագա երկտեղանոց սպորտային ավտոմեքենան, որով Alpine-ը պետք է շուկա վերադառնա, դրանցից ոչ մեկը չի ունենա:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ մեքենան կա՛մ Megane RS-ից 2 լիտրանով տուրբոշարժիչ կունենա, կա՛մ Clio հեչբեկի 1.6 լիտրանոց շարժիչ: Սակայն, Auto Evolution կայքի տեղեկություններով, Renault-ում որոշել են Alpine-ի վերածննդի առիթով նոր շարժիչ ստեղծել:

Ըստ Vesti-ի, Renault-ի եւ Nissan-ի ինժեներների մշակած 1.8 լիտրանոց նոր տուրբոշարժիչը կառաջարկվի երեք տարբերակով՝ 250, 275 եւ 300 ձիաուժ հզորությամբ:

Սակայն Renault-Nissan-ում հաշվարկել են, որ միայն մեկ մոդելի համար նոր շարժիչ ստեղծելն այնքան էլ նպատակահարմար չէ: Ալյանսն արդեն մտորում է, թե ինչ ավտոմեքենաներ կարող են այն ունենալ: Թեկնածուների թվում են նոր սերնդի Megane RS-ը, Nissan Pulsar Nismo-ն եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ