News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լրագրող Մերի Բոլանդի՝ իռլանդական «The Irish Times» պարբերականում հրապարակված հոդվածը:

Թռչնի նմանվող արցախյան օդանավակայանի կապտա-ճերմակ շինությունը Կովկասի լեռներում վեր է ելնում ինչպես ազգային հպարտության խորհրդանիշ: Թռիչքների էկրանին նշված է դեպի Երեւան չվերթը: Օդանավակայանի անձնակազմի անդամները 120-ն են: Օդանավակայանի ղեկավարները, որի վերականգնման համար 20 մլն դոլար է ծախսվել, նշում են, որ իրենց մոտ արբանյակային տեղորոշման բարդ տեխնոլոգիա է կիրառվում:

Ամեն դեպքում, ո՛չ ուղեւոր, ո՛չ ինքնաթիռ այստեղ չկա: Դեպի Երեւան ուղղությունը միայն ցանկություն է: Այնտեղ կարելի է հասնել լեռների միջով 6-ժամյա ճանապարհով: Պատճառը մեկն է. ցանկացած չվերթ ադրբեջանական զորքերի կրակի տակ կհայտնվի:

Պատերազմի ժամանակ ավերված օդանավակայանը վերաբացվել է 4 տարի առաջ: «2011 թվականին ցանկանում էինք սկսել չվերթներ իրականացնել, սակայն մեր հարեւանները միջամտեցին՝ ասելով, որ կկործանեն ինքնաթիռները»,- ասում է փոքրիկ հանրապետության Քաղավիացիայի ղեկավար Դմիտրի Ադբաշյանը:

Սպառնալիքները չափազանցված չեն: Անցյալ տարի երեք զինծառայողներ զոհվեցին այն բանից հետո, երբ ադրբեջանական զորքերը հարվածեցին նրանց ուղղաթիռին: Երկու կողմից էլ սահմանային բախումների ժամանակ զինծառայողներ են զոհվում 1994 թվականին Մոսկվայի միջնորդությամբ կնքված հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում:

ՄԱԿ-ի անդամ ոչ մի պետություն չի ճանաչում 147.000 բնակիչ ունեցող այս անկլավը՝ չնայած այն ունի ազգային դրոշ, կառավարություն, պետական հաստատություններ, բանակ եւ ոստիկանություն: Միջազգային իրավունքի տեսանկյունից այս երկիրը գոյություն չունի:

Այս իրականությունը մշտապես գոյություն ունի Ստեփանակերտից մի քանի կիլոմետր այն կողմ, որտեղ նախագահ Բակո Սահակյանը միջազգային թատերաբեմում միայնակ ընդունում է մարտահրավերները: «Մեր հիմնական նպատակը քաղաքակիրթ միջազգային հանրությանն ինտեգրվելն է»,- նշում է Սահակյանը՝ 50-ն անց կարմրայտ այդ տղամարդը:

Նախագահը նստած է նստավայրի՝ դեպի լայն պողոտաներով, սրճարաններով եւ նորաձեւ խանութներով վերակառուցված մայրաքաղաքի Վերածննդի հրապարակ բացվող տեսարանով դահլիճում: Սահմանագծից հարմարավետ հեռավորությամբ գտնվող այս վայրում դժվար է պատկերացնել, որ այնտեղ քողարկված պատերազմ է: «Իհարկե, մենք կարծում ենք, որ պետք է լուծենք մեր հարեւանի հետ գոյություն ունեցող խնդիրը: Մենք ցանկանում ենք քննարկել, բանակցություններ անցկացնել: Ցավոք, մյուս կողմը մերժում է մեր առաջարկները»,- ասում է նա:

Բազմադարյա պայքարի հարցը, որն ընկած է տարիների պատմություն ունեցող այս հակամարտության հիմքում, լուծված չէ: Հնարավոր է՝ պաշտոնապես գոյություն չունեցող այս երկիրը դեռեւս որոշ ժամանակ անորոշության իրավիճակում կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ