News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Փարիզը վերջնականապես որոշել է հրաժարվել Ռուսաստանին «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրներ մատակարարելուց, թեեւ հասկանում է, որ դրա դիմաց ստիպված է լինելու Մոսկվային վերադարձնել չիրականացված պայմանագրի խոշոր գումարը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան Մոսկվային 1.2 մլրդ դոլար պետք է վճարի նավերի մատակարարումից հրաժարվելու համար։ Բացի այդ, Փարիզը հիմա նոր գնորդ է որոնում, փոխանցում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Ռուսաստանին ուղղաթիռակիր նավեր մատակարարելն անհնար է, քանի որ Փարիզը չի ցանկանում մահաբեր զենք վաճառել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ