News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արմավիրի բժշկական կենտրոնում հունիսի 16-ին մահացած ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը գործում ընդգրկված է որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ։

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով հարուցված քրեական գործի շրջանակում արդեն հարցաքննվել են մահացած երեխայի հայրը եւ տատիկը։ Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշեց փոքրիկի տատիկը` Կարինե Հովհաննիսյանը, ինքը հարցաքննության ժամանակ նույնպես պնդել է, որ փոքրիկի մահվան մեջ մեղավոր է «Արմավիր» ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի պետ Անահիտ Պետրոսյանը:

«Ես ասել եմ քննիչին, որ երեխու`առաջին անգամ փսխելուց մինչեւ երեխու մահը  ընկած ժամանակը եղել է 23 ժամ։ Չեմ կարծումъ 23 ժամվա մեջ մահանար երեխան։  Ինքը մահացել է բժշկուհու ոչ ճիշտ մասնագիտական մոտեցման հետեւանքով։  Երրորդ սիստեման միացրել են ու ամեն ինչ եղել է էդ ընթացքում։ Անգամ երեխու աղիները լվանալուց ասել են` պինդ ա երեխու կեղտը»,– ասաց Կարինե Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Կարինե Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում երկրորդ անգամ ստամոքսի լվացում անելուց հետո երեխայի օրգանիզմից ջուրը դուրս չէր եկել, ինչից 10 րոպե անց երեխան մահացել էր։

Հիշեցնենք, որ Անահիտ Պետրոսյանը հերքել էր փոքրիկի հարազատների` իր հասցեին հնչեցված մեղադրանքները։

Հիշեցնենք, որ ըստ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության, հունիսի 16-ի կեսօրին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա բնակիչ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմունք` մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Երեխայի մահվան պատճառը դեռ պաշտոնապես չի հրապարակվում, կատարվում է դատաբժշկական փորձաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ