News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիային:

ՀՀ վարչապետը ողջունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարի այցը մեր երկիր՝ նշելով, որ այն կնպաստի գյուղատնտեսության ոլորտում հայ-վրացական արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնմանը: Բարձր գնահատելով երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ միջպետական երկխոսության մակարդակը՝ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է փոխայցելությունները եւ գործնական սերտ շփումները:

Օթար Դանելիան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ՀՀ վարչապետին փոխանցել Վրաստանի վարչապետի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ տպավորված է մեր երկրում գյուղատնտեսության զարգացման մակարդակով եւ ներկայացրել այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Զրուցակիցները փաստել են, որ առկա արդյունավետ համագործակցությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում հայ-վրացական գյուղատնտեսական կապերի սերտացման համար եւ քննարկել փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերն ընդգծել են, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացումը տնտեսության կայուն զարգացման առաջնահերթություններից է, եւ երկուստեք վերահաստատել ձեռք բերված պայմանավորվածությունների եւ համատեղ նոր ծրագրերի իրականացմանն աջակցելու պատրաստակամությունը: Հովիկ Աբրահամյանը եւ Օթար Դանելիան նաեւ համոզմունք են հայտնել, որ Հայաստանի եւ Վրաստանի անդամակցությունը տարբեր տնտեսական միավորումներին նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների գործարար շրջանակների համար:

ՀՀ վարչապետը կարեւորել է Վրաստանի կառավարության կողմից ամռան ամիսներին Վերին Լարս սահմանային անցակետի գործունեությունը 3 ժամով երկարաձգելու փաստը, ինչը կնպաստի գյուղատնտեսական ապրանքների փոխադրման եւ տարանցման գործընթացների անխափան կազմակերպմանը:

Հանդիպման ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ