News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փաստաբանների գործունեության խոչընդոտման հիմքով հաղորդում է ներկայացվել 17:31, July 7, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի հուլիսի 6-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ ոստինկանության Նոր-Նորքի եւ Մալաթիայի բաժինների պետերի եւ պաշտոնատար անձանց դեմ քրեական գործ հարուցելու պահանջով:

2015թ.-ի հունիսի 23-ի առավոտյան 05:30-06:00-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ նստացույց իրականացնող ցուցարարների նկատմամբ, ջրցան մեքենաներով փորձել էին  ցույցը ցրել, որի արդյունքում  մի շարք քաղաքացիներ ծանր մարմնական վնասվածքերով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ եւ առեւանգելու միջոցով 237 անձի բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ:

Ոստիկանության աշխատակիցները ցույցի մասնակիցներին անօրինական կարգով զրկել են ազատությունից, այնուհետեւ վկայի կարգավիճակով հարցաքննել են, նույն կարգավիճակով ոստիկանության Նոր-Նորքի բաժնում պահվել են 13 ժամ, իսկ ոստիկանության Մալաթիայի բաժնում 9 ժամ, ինչպես նաեւ առգրավել են նրանց բջջային հեռախոսները:

Քաղաքացիները ժամեր շարունակ ստիպված են եղել սպասել որպես վկա հարցաքննվելու իրենց հերթին, որից հետո խումբ-խումբ տարվել են ՀՀ հանրապետական նարկոլոգիական կլինիկա՝ փորձաքննություն անցնելու որպես կասկածյալներ, մինչդեռ վերջիններս չեն տեղեկացվել, որ իրենք ներգրավված են որպես կասկածյալներ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խաղաղ ցույց իրականացնող անձանց խախտված իրավունքերի պաշտպանության նպատակով ներգրավել է ՀՀ փաստաբանների պալատի անդամներ՝ փաստաբաններ Արտուր Հարությունյանին եւ Անահիտ Չիլինգարյանին: Փաստաբանները այցելել են ՀՀ Ոստիկանության Մալաթիայի եւ Նոր-Նորքի բաժիններ, բերման ենթարկված քաղաքացիներին իրավական աջակցություն տրամադրելու, սակայն վերջիններիս գործունեությունը խոչընդոտվել է, եւ նրանց բավականին ուշացումով է հնարավորություն ընձեռվել հանդիպել տուժած քաղաքացիների հետ:

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին փաստաբանները ժամանել են հունիսի 23-ին, ժամը 14:30-ի սահմաններում, տվյալ բաժնում պահվել են 20-ից ավելի անձինք: Փատաբաններ Ա. Հարությունյանին եւ Ա. Չիլինգարյանին անմիջապես թույլ չեն տվել տեսակցել իրենց վստահորդներին: Փաստաբանները, որոշ ժամանակ անց, մուտք են գործել ոստիկանության բաժին: Ա. Հարությունյանը եւ Ա. Չիլինգարյանը հանդես են եկել որպես Տիգրան Հակոբյանի եւ Դավիթ Սելիմյանի փաստաբաններ եւ մասնակցել են Դ. Սելիմյանի հարցաքննությանը, մինչդեռ Տ. Հակոբյանի հարցաքննությունը տեղի էր ունեցել մինչ փաստաբանների ժամանումը:

Ոստիկանության Նոր-Նորքի բաժին փաստաբաններն այցելել են հունիսի 23-ին ժամը 17:30-ի սահմաններում, սակայն բաժնում պահվող իրենց վստահորդների հետ անմիջապես հանդիպել կրկին չի թույլատրվել: Հերթապահ մասում նրանց առաջարկել են սպասել, մինչեւ իրենք ճշտումներ կկատարեն: Քանի որ ճշտումներ կատարելու գործընթացը չափազանց երկար ժամանակ է տեւել, փաստաբանները կապ են հաստատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, որի միջնորդությամբ, վերջապես, հրավիրվել են ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի պետի տեղակալի մոտ, որն էլ ներկայացրել է ցույցը ցրելու արդյունքում բաժին բերված քաղաքացիների հետ կապված բաժնում տիրող իրավիճակը, հայտնել այն մասին, որ ՀՀ դատախազության կողմից քրեական գործ է հարուցվել 258-րդ (Խուլիգանության) հանցակազմի հիմքով:

Ելնելով վերոհիշյալ հանգամանքներից՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստինկանության Նոր-Նորքի եւ Մալաթիայի բաժինների պետերի եւ պաշտոնատար անձանց դեմ քրեական գործ հարուցելու պահանջով եւ այն հիմքով, որ 2015թ.-ի հունիսի 23-ին ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկված անձանց անօրինական կարգով ոստիկանության Նոր-Նորքի բաժնում պահել են 13 ժամ, իսկ ոստիկանության Մալաթիայի բաժնում 9 ժամ, ինչպես նաեւ ՀՀ Փաստաբանների պալատի անդամներ՝ Ա. Հարությունյանի եւ Ա. Չիլինգարյանի լիազորությունները իրականացնելու խոչընդոտ են հանդիսացել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ