News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազատության հրապարակում արդեն 2-րդ օրն է՝ շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցը:  NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակում մարդաշատ չէ:

Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն այսօր միայնակ է  հացադուլ անում Ազատության հրապարակում: Նրա խոսքով`մարդկանց սակավաթիվ լինելը պայմանավորված է նրանով, որ բոլորը սպասում են հինգշաբթի օրը կայանալիք հավաքին:

«Հինգշաբթի օրը մարդիկ կարձագանքեն եւ միասին կորոշենք մեր քայլերը: Քանի որ օր է նշանակված, հինգշաբթի 19:00-ին մարդիկ կլինեն այստեղ, սա ընթացակարգային է, դրա համար մարդիկ սակավաթիվ են»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանի խոսքով`իրենք պետք է քայլ առ քայլ հասնեն նախագահի հրաժարականին:

«Հրաժարականի պահանջը լեգիտիմ է, բայց քայլ առ քայլ հասնենք, ոչ թե ասենք Սերժ Սարգսյանի հրաժարական եւ ոչ մի բան չանենք, ես կարծում եմ, որ մենք միասին պետք է ոստիկանների հետ քայլենք առաջ, ունենանք  նոր Հայաստան, որտեղ ոստիկաները լինելու են օրենքի դաշտում եւ կառավարական պաշտոններ զբաղեցնող անձինք արտոնյալներ չեն լինելու»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ հացադուլին որոշ բլոգերներ բացասական  են արձագանքել:

Նա կոչ արեց բլոգերներին իրեն ծաղրելու փոխարեն իշխանությունններին ծաղրել եւ քայլեր ձեռնարկել, ոչ թե ժամանակ ծախսել եւ իրեն քննդատեն:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 6-ին, ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտան երկու շաբաթ փակ պահած ցուցարարներին, որոնք ավելի ուշ  հավաքվել են Ազատության հրապարակում։ Ցուցարարները ցանկացել էին երթ անցկացնել, սակայն ոստիկանությունը չէր թույլատրել:  Ցուցարարներից շատերը գիշերել են Ազատության հրապարակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ