News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

1-2 ամսվա ընթացքում ULS ընկերությունը պատրաստվում է դեղագործական խոշոր պահեստ բացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ընկերության ներկայացուցիչ Ստանիսլավ Զինչենկոն:

«Առաջիկայում պատրաստվում ենք դեղագործական բեռների մաքսային ձեւակերպման արտոնագիր ստանալ: Հաշվի առնելով, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանի օրենսդրությունը փոփոխվել է, սպասում ենք, մինչեւ Կառավարությունը մաքսային պահեստների սերտիֆիկացումը կարգավորող նոր որոշում ընդունի: Դրանից հետո պատրաստվում ենք նոր մոդուլ բացել, դրա հետ միասին, արտադրողներին եւ մատակարարներին մաքսային բրոքերների եւ դեղագործական հրահանգների թարգմանության ծառայություններ մատուցել»,- հայտարարել է ULS-ի ներկայացուցիչը:

Urban Logistics Service ընկերությունը մաս է կազմում հայկական Logicon ընկերությունների խմբի: Այն մի շարք միջազգային ներդրողներ եւ գործընկերներ ունի, որոնց թվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ