News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք պատրաստ են վաճառել Հայաստանում իրենց դուստր ձեռնարկությունը, եթե «լավ գին առաջարկող լինի»: Մինչ այս նրանք հերքում էին այդ հնարավորությունը: Բայց ուշագրավ է, որ նա նաեւ ասել է, թե ՀԷՑ-ում սպասվող աուդիտն անցկացնող ընկերության ընտրության նպատակով առաջիկայում մրցույթ կհայտարարվի, որը կազմակերպելու են ՀՀ Կառավարությունը եւ «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը համատեղ:

Այլ կերպ ասած՝ ՀՀ Կառավարությունը միանձնյա չի որոշի, թե որ ընկերությունն է ՀԷՑ-ի աուդիտն անցկացնելու: «Ինտեռ ՌԱՕ»-ի կարծիքը եւս այս գործընթացում լինելու է որոշիչ: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՀԷՑ-ում տիրող ալան-թալանը տեղի է ունցել «Ինտեռ ՌԱՕ»-ի ղեկավարության անմիջական աչքի առաջ, ապա պետք է արձանագրել, որ ռուսական կողմի ներգրավումն այս գործընթացին կասկածի տակ կդնի աուդիտի արժանահավատությունը: Սրա՞ համար էին մարդիկ օրերով պայքարում Բաղրամյան պողոտայում»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը չի ձգտում անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները
Նախարարությունը հեռուստատեսային հաղորդումները փակելու խնդիր չի դրել
«Հրապարակ». «Արմենալը» չի փակվի
Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի...
«Փաստ». Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի»
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ...
Կլոր սեղան-քննարկում՝ թվային տնտեսությունում հակամենաշնորհային կարգավորման թեմայով
ՄՊՀ հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի պետ Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացրել է թվային...
Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է. Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինայնը մեղադրում է Ռուսաստանին, ասում է՝ Ռուսաստանն ուզում է…
ՌԴ-ն այն դերակատարն է, որը մեր անվտանգության բաղադրիչի կարեւոր մաս է. Արծվիկ Մինասյանը՝ իրենց ռուսամետության մասին
Եթե անգամ ընդիմությանը հաջողվի բավարար չափով ստորագրություն հավաքել…
Ամենաշատ