News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» զրուցակիցն է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, ումից փորձեցինք հետաքրքրվել, թե վերջին շրջանում, որոնք են վարորդների հիմնական խնդիրները, ի՞նչ ընթացքի մեջ են վարորդների կողմից դատարանում շահարկվող մի շարք դատական գործեր, հիմնականում ի՞նչ վիճահարույց խնդիրներով են վարորդները դիմում դատարանի օգնությանը:

Վերջերս հայտարարել էիք, որ զբաղվում եք մի շարք դատական գործերով, որոնց ընթացքում վարորդները վիճարկում են Ճանապարհային ոստիկանության տեսուչների ինչ-ինչ գործողություններ, կամ խնդիրներ կան արագաչափերի եւ տեսախցիկների հետԻնչպիսի՞ն է այդ իրավիճակը:

Նախ պետք է նշեմ, որ վարորդ-տեսուչ հարաբերություններն, ասենք, այս տարվա կտրվածքով նույն են մնացել անցյալ տարվա համեմատ: Այսինքն՝ առանձնապես չեն փոխվել կոռուպցիոն ռիսկերը: Ինչ վերաբերում է վարորդների կողմից բողոքներին, պետք է ասեմ, որ եթե անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ունեցել ենք մոտ 80 դատական գործ, ապա տվյալ պահին դատարանում ընթացքի մեջ է մոտ 20-ը: Առաջընթաց կա նաեւ շահած գործերի առումով. եթե անցյալ տարի մենք դատական գործերի 70 տոկոսն էինք շահում, ապա այս տարի այդ թիվը 95 տոկոսի է հասնում: Այլ կերպ ասած՝ այս տարի մենք ունենք միայն մեկ վճիռ մեր դեմ, որը պետք է բողոքարկենք, եւ մեկ գործ էլ` ՃՈ-ի կողմից է բողոքարկված` Վերաքննիչ դատարան:

Հետաքրքիր է՝ կին վարորդների կողմից հաճա՞խ եք բողոքներ ստանում:

Ախ, այդ կին վարորդները: Ինչ անում-չեն անում, կանայք են անում: Ճիշտ է՝ հեռախոսով շատ բողոքներ ենք ստանում, բայց կոնկրետ գրավոր բողոքներով հիմնականում դիմում են տղամարդիկ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ