News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առաջիկա կիրակի՝ հուլիսի 12-ին, եվրպական երկրների առաջնորդները նորից հանդիպելու են Բրյուսելում՝ փորձելով ելք գտնել Հունաստանի շուրջ ստեղված իրավիճակից: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Հունաստանի հարցով հերթական քննարկումից հետո:

«Այսօր մենք հանդիպել ենք եվրոգոտու պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով: Կիրակի մենք նորից ենք ուզում հանդիպել նույն կազմով, իսկ հետո նաեւ 28 երկրների ներկայացուցիչների կազմով: Կարծում եմ, որ այդ մասին հայտարարությունն արդեն խոսում է, թե որքան լուրջ է իրավիճակը»,-ասել է Մերկելը, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդ Ցակալոտոսը հայտարարել էր, որ եվրոպացի առաջնորդները պատրաստ են Աթենքին նոր շանս տալ՝ պարտքային խնդիրը լուծելու համար, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Հունաստանը հանրաքվեով մերժել է միջազգային վարկատուների առաջարկությունները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ