News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առաջիկայում Հայաստան կժամանի Իսրայելի նոր դեսպանը, որի նստավայրը, սակայն, նախկինի, պես գտնվելու է Երուսաղեմում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:

Նա նկատել է, որ Երուսաղեմում Հայաստանի, եւ Երեւանում Իսրայելի դեսպանատների բացակայությունը պայմանավորված է բացառապես ֆինանսական միջոցների սղությամբ: Ընդ որում Վարժապետյանը համոզմունք է հայտնել, որ հեռու չէ այն օրը, երբ երկու երկրներում դեսպանատներ կբացվեն: Նա նաեւ նկատել է, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել են հայ-իսրայելական կապերը:

Նշենք, որ Հայաստանում հրեական համայնքի շուրջ հազար մարդ է, որոնց մեծ մասն ապրում է Երեւանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ