BMW ընկերությունն ուսումնասիրում է 5 դռնանի հեչբեքի հաշվին 2-Series ընտանիքն ընդլայնելու հնարավորությունը, որը կկոչվի Gran Coupe: Այս մասին հաղորդում է L’Automobile-ը:
Ընկերությունում առայժմ վերջնականապես չեն որոշել, թե ինչ հարթակի վրա է կառուցվելու նորույթը: Ամեն դեպքում, հայտնի է, որ 2-Series Gran Coupe-ն 10 սմ-ով ավելի կարճ կլինի 3-Series սեդանից եւ շուրջ 4 հազար եվրոյով ավելի էժան:
Ըստ Motor-ի, BMW 2-Series ընտանիքի ընդլայնումը տեղի կունենա 2018 թվականից ոչ շուտ: