News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պաշտոնեական կեղծիքներ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն եւ յուրացում կատարելու մեջ մեղադրվող դատական կարգադրիչների գործով օրերս Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավճիռ է հրապարակվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ ամբաստանյալների մեծ մասը ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից: ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի նախկին տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության նախկին պետ Արմեն Մովսիսյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, մյուս ազատ արձակված ամբաստանյալները մոտ 5 տարվա ազատազրկման, մի մասի դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառվեց կամ էլ համաներմամբ ազատվեցին:

Գործով մեղադրյալ Գեղամ Գրիգորյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 13 ամբաստանյալներից 6-ն էին գտնվում կալանքի տակ, մնացածի նկատմամբ կամ կիրառվել էր գրավ, կամ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին, կամ էլ անձնական երաշխավորությամբ գտնվում էին ազատության մեջ: Եւ ահա 6 ամբաստնյալներից 4-ը ազատ արձակվեց դատարանի դահլիճից, նրանց դեպքում կամ կիրառվեց համաներում, կամ էլ պատիժը պայմանականորեն չկիրառվեց:

6 տարվա ազատազրկման դատապարտվեցին Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը եւ Դատական կարգադրիչների ծառայության ղեկավարի նախկին առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանը, առաջինը արդարացվեց մեկ հոդվածով, երկրորդը՝ երկու: «Անհամաչափ պատիժ է, դիմելու ենք Վերաքննիչ դատարան, ստացվում է, որ հիմնական թալանը կազմակերպողներին ազատ են արձակում, իսկ կատարողին՝ թողնում կալանքի տակ»,-ասաց Տիգրան Աթանեսյանը: Ստորագրությամբ ազատության մեջ գտնվող մեղադրյալներից Անգին Ղուկասյանն էլ դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո նա անազատության մեջ կհայտնվի:

Նշենք, որ մեղադրող դատախազը ամբաստանյալների համար պահանջել էր 4-14 տարվա ազատազրկում: Այս գործով պետությանը հասցված վնասը ամբողջությամբ վերականգնվել է: Մոտ 120 մլն դրամ վերականգնել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը:

 Հիշեցնենք, որ «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի եւ նույն հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիքներ եւ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության մի խումբ պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2009թ. օգոստոսից մինչեւ 2013թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, յուրացման եղանակով, հափշտակել են հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ եւ դրամական այլ բավարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի գումար։

Խմբի կազմում հափշտակություններ կատարելու վերաբերյալ 13 մեղադրյալների մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան եւ ներկայումս Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատաքննությունը:

Միաժամանակ, գործից անջատվել է առանձին վարույթ, որի շրջանակներում շարունակվում է դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետերի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու եւ մյուս դրվագներով նախաքննությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ