News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքական Անթալիայում պեղումների ժամանակ հնագետները շուրջ 12 հազար տարեկան պատկերագիր են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Ibtimes-ը:

Հնագետները հնագույն տաճարի մնացորդներ են հայտնաբերել, եւ նրանց ուշադրությունը գրավել են դեմ-դիմաց տեղակայված եւ T տառը կազմող երկու հուշասյուներ: Դրանք, իրենց հերթին, շրջապատված են փոքրիկ սյուներով: Գիտնականները դրանք համարում են Երկրի ամենաառաջին պատկերագիրը:

Ըստ RG-ի, արդեն պարզվել է, որ գտածոն շուրջ 12 հազար տարեկան է: Տեղի թանգարանի ընօրեն Մուսլյում Էկքանի խոսքով, իրենք կարծում են, որ պեղումների վայրում հոգեւոր կենտրոն է եղել, սակայն չի օգտագործվել: Հնագետների խոսքով, այդ դարաշրջանում ժամանակակից Թուրքիայի տարածքում մարդիկ չէին հուղարկավորում մեռածներին, այլ թողնում էին բաց վայրում, որպեսզի գիշատիչները հոշոտեն նրանց մարմինը: Համարվում էր, որ դա մարդու հոգուն օգնում է երկինք բարձրանալ:

Գիտնականները, սակայն, կարծում են, որ իրենց կհաջողվի ավելի հին պատկերագրեր գտնել՝ 15 հազար եւ ավելի տարեկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ