News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում վերլուծաբան Ջոշուա Կուչերի՝ EurasiaNet.org-ում հրապարակված հոդվածը:

Ռուսաստանում վերջերս անցկացված Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովից հետո ամենահետաքրքիր լուրերից մեկը նոր դիտորդ-պետությունների ավելացումն է. Հայաստան, Ադրբեջան, Կամբոջա եւ Նեպալ:

Դիտորդի դերը պարզ չէ եւ, հավանաբար, անփոփոխ: Նախկինում Բելառուսը դիտորդի կարգավիճակ ուներ եւ ակտիվ դեր էր կատարում կազմակերպությունում: Իսկ Թուրքիան դիտորդ-երկիր դարձավ 2013 թվականին, եւ այդ ժամանակից ի վեր ինչպես ՇՀԿ-ն, այնպես էլ Անկարան, դատելով հրապարակային հայտարարություններից, կարծես, ամբողջությամբ անտեսում են միմյանց:

Բայց եթե մի կողմ թողնենք մանրուքները, ապա ՇՀԿ-ին միանալու մասին հայտարարությունը, այսպես թե այնպես, աշխարհաքաղաքական նպատակ ունի: Կազմակերպությանը Հայաստանի միանալն այնքան էլ զարմանալի չէ. Ռուսաստանն ակնհայտորեն շահագրգռված է ՇՀԿ-ի ընդլայնմամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել իր միջազգային կարգավիճակը, իսկ Երեւանը զգայուն է Մոսկվայի ցանկությունների հանդեպ:

Սակայն Ադրբեջանի միանալն առավել հետաքրքիր է: Ի՞նչ կստանա Ադրբեջանը ՇՀԿ-ին անդամակցությունից: Անդամակցության գինը համեմատաբար մեծ չէ, եթե հաշվի չառնենք արեւմտյան շրջանակների դժգոհությունը: ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակը կհարվածի Բաքվի պնդումներին այն մասին, որ Արեւմուտքի հավատարիմ դաշնակիցն է: Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-ի ու Եվրոպայի հասցեին Ադրբեջանի աճող քննադատությունն ու Ռուսաստանի հետ սեթեւեթանքը, Բաքուն կարող է նաեւ արեւմտյան քաղաքական գործիչներին հասկացնել Ադրբեջանի շահերն անտեսելու վտանգը:

Ադրբեջանից ստացվող վերլուծական հոդվածների մեծ մասը կենտրոնացած է պոտենցիալ տնտեսական օգուտի ուղղությամբ, հատկապես՝ կապված Չինաստանի հետ: Սակայն քննարկվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ՇՀԿ-ի պոտենցիալ դերը: Բայց, թվում է, դա ցանկալին իրականության տեղ ընդունել է. ակնկալել, որ ՇՀԿ-ն, նախ, կցանկանա ներգրավվել ղարաբաղյան հակամարտություն, եւ երկրորդ, որ նույնիսկ այդ դեպքում ավելի մեծ հաջողության կհասնի, քան ԵԱՀԿ-ն:

Ուրեմն ի՞նչ եզրահանգումներ կարելի է անել այս ամենից: Բաքվի վերնախավում ՇՀԿ-ի հետ համագործակցության առիթով կարծիքներն ակնհայտորեն բաժանվում են: Եվ իրավիճակն ամենեւին էլ կայուն չէ: Commonspace.eu կայքը նշում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը վերջին շրջանում երկու այց է կատարել Մոսկվա՝ խոսակցությունների առիթ տալով, որ Մոսկվան, հնարավոր է, Ղարաբաղի հարցով նոր նախաձեռնություն է մշակում: Վերջին շրջանում Բաքվի արտաքին քաղաքականությունն անկարգ վիճակում է, եւ սա միայն կխորացնի այդ իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ