News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում նախանշված Բեռլիոզի փառատոնին կմասնակցի հայ դաշնակահարուհի Վարդուհի Երիցյանը: Նա մի քանի ելույթ կունենա: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից:

Ամենամյա երաժշտական այս միջոցառումը, որին մասնակցում են սիմֆոնիկ նվագախմբեր, այս տարի կանցկացվի օգոստոսի 20-30-ին, Իզեր դեպարտամենտի Լա Կոտ Սենտ Անդրե քաղաքում, որտեղ ծնվել է ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Հեկտոր Բեռլիոզը:

Բեռլիոզի փառատոնի ազգային եւ միջազգային վարկանիշն այն սեզոնի դասական երաժշտության գլխավոր իրադարձություններից մեկն է դարձնում: Սա նաեւ Ֆրանսիայում անցկացվող փոքրաթիվ սիմֆոնիկ երաժշտության փառատոններից է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ