News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքների պատճառով ընդհատված ջրամատակարարումը Շենգավիթում, ինչպես եւ նախատեսվել էր, վերականգնվել է ս. թ. հուլիսի 22-ին ժամը 8.00-ին: Ցավոք, 1 ժամ անց վթարվել է ջրագիծը, որով պայմանավորված նորից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 127, 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, ինչպես նաեւ Էրեբունի օդանավակայանի ջրամատակարարումը: Նշված տարածքներում ջրամատակարարումը նախատեսվում է վերականգնել մինչեւ հուլիսի 23-ը ժամը 8.00-ն:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տպել
Ամենաշատ