News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կարելի է 100 տոկոսով լուրջ զարգացում սպասել Հայաստանի հետ հարաբերություններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեյիսին՝ պատասխանելով հարցին, թե ինչ արդյունք կարող է տալ հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի եւ «վեցնյակի» միջեւ ձեռք բերված համաձայնագիրը:

Նրա խոսքով, Իրանի շրջափակման վերաբերյալ բոլոր որոշումների վերացումը կպահանջի 6-7 ամիս: Առայժմ չեղյալ են հայտարարվում Իրանի դեմ ընդունված ՄԱԿ-ի բանաձեւերը: «Հույս ունենք, որ մնացած նմանատիպ որոշումներն աստիճանաբար չեղյալ կհայտարարվեն: Վստահ եղեք, որ մեր երկիրը ոչ քիչ առավելություններ ունի, որոնք մենք ուզում ենք առաջարկել մեր հարեւանների հետ հարաբերություններում: Հայաստանի հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք, եւ ոչ մի սահմանափակում դրանց զարգացման համար չկա»,-ասել է իրանցի դիվանագետը:

Հիշեցնենք, որ ըստ Իրանի եւ «վեցնյակի» միջեւ ձեռք բերված համաձայնագրի, Իրանը պարտավորվում է կտրուկ նվազեցնել ցածր հարստացված ուրանի պաշարները, ինչպես նաեւ վերակառուցել Ֆորդոուի ստորգետնյա հարստացուցիչ գործարանը եւ Արաքի ծանր ջրի ռեակտորը, որպեսզի բացառի ռազմական նպատակներով միջուկային նյութերի ստացումը:

Փոխարենը Եվրամիությունը կդադարեցնի նավթային էմբարգոն եւ բանկային պատժամիջոցները: Իրանին հասանելի կլինի նաեւ Swift էլեկտրոնային բանկային համակարգը: Առեւտրային եւ ֆինանսական պատժամիջոցները կդադարեցնի նաեւ ԱՄՆ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Ամենաշատ