News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե մենք ցանկանում ենք ունենալ պառլամենտական կառավարման կարգ, նախ պետք է պառլամենտ ունենանք: Հակառակ դեպքում, սահմանադրական փոփոխությունները կարող են ծանր հետեւանքներ ունենալ մեր պետության համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ: Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցը.

Պարոն Սարգսյան ի՞նչ է իրենից ներկայացնում հրապարակված նախագիծը, որո՞նք են այդ 7 գլուխները եւ ի՞նչ հարցեր են դրանցով կարգավորվում:

Նախ նշեմ, որ սահմանադրական փոփոխությունները ժողովրդավարական հասարակությունում  քննարկելը խիստ պարտադիր է: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ջանք չխնայի իր հնարավորության սահմաններում իրազեկ լինելու համար: Այն ինչ հրապարակվել է, կարծում եմ, լուրջ վերանայման կարիք ունի: Նախագծի 1-ին գլուխը սահմանում է սահմանադրական կարգի հիմունքները: Դրանք սկզբունքներ են որոնց վրա կառուցվում է ամբողջ սահմանադրությունը: Նախագծի 2-րդ գլխում նախատեսված են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները: Նախագծի 3-րդ գլուխով սահմանված են սոցիալական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները եւ պետության քաղաքականության հիմնական նպատակները: Ազգային ժողովի կազմավորման կարգը եւ իրավական կարգավիճակը կարգավորված է նախագծի 4-րդ գլխով: ՀՀ նախագահի իրավական կարգավիճակը կարգավորված է նախագծի 5-րդ գլխով, 6-րդ գլուխը նվիրված է կառավարությանը, 7-ը՝ դատական իշխանությանը:

Շատ է հետարքրքրությունը նախագծով նախատեսված պետական կառավարման կարգի վերաբերյալ: Այն, կարծես, պառլամենտակա՞ն կառավարման կարգ է նախատեսում:

Ես կասեի վարչապետական կառավարման կարգ: Սահմանադրական նորմերը պետք է դիտարկել իրականության մեջ: Իրականում, Ազգային ժողովը իր որակներով շատ հեռու է պետական կառավարում իրականացնելու հնարավորություն ունենալուց: Պառլամենտական վերահսկողական սահմանադրական մեխանիզմները չեն կարող կենսագործվել Ազգային ժողովում պատգամավոր չունենալու պատճառով. եղած պատգամավորները չեն կարող պատգամավոր համարվել: Արդյունքում, մենք կարող ենք ունենալ սուպեր վարչապետական կառավարման կարգ, որը աննախադեպ կլինի աշխարհում իր բացասական հետեւանքներով:   

Ի՞նչն է Ձեզ ստիպում նման վերաբերմունք ունենալ Ազգային ժողովի նկատմամբ:

Պարզ վիճակագրական տվյալները: Յուրաքանչյուրս կարող ենք հետեւել պառլամենտի աշխատանքներին: Ընդունված օրինագծերի գրեթե 99 տոկոսը կառավարության հեղինակածն է: Ստացվում է, որ կառավարությունը եւ օրենսդիր, եւ գործադիր ֆունկցիա է կատարում: Սա հատուկ է աֆտորիտար կառավարման համակարգին: Գործող սահմանադրության պայմաններում կառավարությունը գոնե վերահսկելի է Նախագահի կողմից: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարությունը փաստացի անվերահսկելի կլինի:

Ներկայացված նախագծի ինչպիսի՞ փոփոխությունները կարող են շտկել իրավիճակը:

Եթե մենք ցանկանում ենք ունենալ պառլամենտական կառավարման կարգ, նախ պետք է պառլամենտ ունենանք: Հակառակ դեպքում, սահմանադրական փոփոխությունները կարող են ծանր հետեւանքներ ունենալ մեր պետության համար: Նախագծով էապես բարձրանում է պետական կառավարման կարեւորագույն ինստիտուտի՝ խորհրդարանի դերը: Ցավալին էլ այն է, որ դե ֆակտո մենք խորհրդարան չունենք: Խորհրդարանում միտումնավոր հավաքել են մարդկանց, ովքեր իրենց որակներով չեն կարող իրականացնել իրենց առջեւ դրված խնդիրները՝ դրանով էլ անվերահսկելի դարձնելով կառավարությանը:

Եթե գնում են սահմանադրական փոփոխությունների նման ճանապարհով, ուրեմն անհրաժեշտ է դադարեցնել գործող Ազգային ժողովի լիազորությունները, նոր ընտրություններով ընտրել նոր մարդկանց նոր որակներով, հետո նոր քվեարկության դնել Սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագիծը:

Պարոն Սարգսյան, ըստ ներկայացված նախագծի, ո՞վ է համարվում պետության ղեկավարը:

Ցավոք, նախագիծը Ձեր հարցի պատասխանը չի տալիս: Չնայած նրան, որ Նախագահը հռչակվում է պետության գլուխ, նա չունի պետության գլխին հատուկ լիազորություններ: Նախ նա չի ընտրվում ժողովրդի կողմից, նրան ընտրում են ընտրիչները, բացի այդ վարչապետին է տրված պետության գլխի ամենաբնորոշ կարգավիճակը՝ գլխավոր գերագույն հրամանատարի կարգավիճակը:  

Պարոն Սարգսյան, ի՞նչ կտա նախագիծը քաղաքական բազմազանությանը:

Նախագիծով կուսակցությունների մուտքը պառլամենտ փակվում է: Հոդված 86-ի համաձայն՝ եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: Արդյունքում, մենք կունենանք երկկուսակցական համակարգ: Ընտրությունների առաջին փուլում չի ձեւավավորի խորհրդարանական մեծամասնական կայուն համակարգը, իսկ երկրորդ փուլում կքվեարկվեն երկու կուսակցությունները, որոնք էլ կգրավեն ողջ խորհրդարանը: Հնարավոր է, որ նրանցից մեկը տիրի խորհրդարանի 95 տոկոսին, մյուսը՝ ընդամենը 5 տոկոսին: Սա դեպի միակուսակցական համակարգ տանող ճանապարհ է:

Պարոն Սարգսյան, ինչպե՞ս կարելի է չեզոքացնել այս վտանգները:

Հասարակությունը պետք է լինի իրազեկ, ակտիվ մասնակցի երկրում տեղի ունեցող կարեւորագույն պրոցեսներին: Սա է բազմաթիվ խնդիրների լուծման միակ ուղին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ