News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լիտվական հասարակությունը պատրաստ չէ, որպեսզի համաձայնի նույնասեռ ամուսնությունների օրինականացման հետ: Այդ մասին «Ժինյու ռադիյաս» ռադիոկայանի  եթերում ասել է բալթյան հանրապետության խորհրդարանի նախագահ Լորետա Գրաուժինենեն:  Այսպիսին է եղել նրա արձագանքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Իտալիայի նկատմամբ վճռի վերաբերյալ, որը պարտավորեցնում է Հռոմին ճանաչել նույնասեռ ամուսնությունները:

«Մեր հասարակությունը չի հասունացել այնպիսի քայլի համար, ինչպիսին նույնասեռ ամուսնությունների ընդունումն է», -ասել է Գրաուժինենեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը, որը փորձում է ստիպել օրինականացնել նույնասեռ ամուսնությունները, խոսնակն անարդար է համարում:

«Հարկադիր որոշումը չպետք է պարտադրվի մի երկրի, որը դրան դեռ պատրաստ չէ», -նշել է խոսնակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ