News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է թվով 455 ստուգում, որից 442-ը պլանային՝ տարեկան ծրագրով նախատեսված, 13-ը՝ ոչ պլանային: Ստուգումների արդյունքում կիրառվել է վարչական պատասխանատվություն եւ սահմանվել տուգանք՝ շուրջ 29 մլն դրամի չափով: Թվով 45 ստուգում դեռեւս ընթացքի մեջ է:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 44 դիտարկում եւ մշտադիտարկում, որից 30-ը՝ փաթեթավորված սննդամթերքի մակնշման պահման պայմանների եւ պիտանելիության ժամկետին ներկայացվող պահանջները գնահատելու, իսկ 14-ը՝ կենդանական ծագման մթերքի պահման պայմանների տեղափոխման  եւ անասնաբուժական փորձաքննության իրականացման պահանջները գնահատելու նպատակով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ քաղաքացիներից ստացված ահազանգերի թիվն աճել է շուրջ 40 տոկոսով՝ կազմելով թվով 144 ահազանգ: Ահազանգերը հիմնականում վերաբերել են ժամկետանց սննդամթերքի իրացմանը, սննդամթերքի մակնշմանը եւ սանիտարահիգիենիկ պայմանների պահպանմանը ներկայացվող պահանջների խախտումներին: Զգալիորեն աճել է նաեւ թեժ գծի միջոցով քաղաքացիներին եւ տնտեսվարող սուբյեկտներին տրվող խորհրդատվությունների քանակը: Հաշվետու ժամանակահատվածում տրվել է թվով 399 խորհրդատվություն՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով շուրջ 3.5 անգամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ