News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԶԼՄ-ների մշտադիտարկման ընթացքում հաշվետու ժամանակահատվածում` 2015թ. ապրիլ-հունիս ամիսներին, արձանագրվել է ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքի խախտումների 85 դեպք: Նախորդ եռամսյակի համեմատությամբ դեպքերի թիվն աճել է 29-ով (կամ 52%-ով):

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից հայտնում են, թե արձանագրված դեպքերից 49-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետեւանքով, որը նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատությամբ աճել է 11-ով (կամ 29%-ով), իսկ անհատական դեպքերի թիվն աճել է 18-ով (կամ 50%-ով):

Տպել
Ամենաշատ