News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տուրիստական խարդախությունների մակարդակով Եվրոպայի վատագույն երկրների ցանկում Հայաստանն ու Կիպրոսը կիսում են 9-րդ տեղը: Յուրաքանչյուր երկրում բրիտանացիների 4.4%-ը տուրիստական խարդախության զոհ է դարձել: Այս մասին գրում է «The Telegraph»-ը:

Մեծ Բրիտանիայում անցկացված նոր հետազոտության համաձայն, տուրիստական խարդախության առումով Իսպանիան վատագույն երկիրն է: Անցյալ տարի այս երկիր այցելած հինգ բրիտանացուց առնվազն մեկն այստեղ իրավախախտման զոհ է դարձել, օրինակ՝ գրպանահատների կամ տաքսիստների կողմից:

Վարկանիշի 2-րդ հորիզոնականում Ֆրանսիան է. այստեղ խարդախության զոհ է դարձել բրիտանացիների 15%-ը: 3-րդ տեղում Իտալիան է՝ 10%-ով, 4-րդում՝ Թուրքիան՝ ավելի քան 8%-ով: Ինքը՝ Մեծ Բրիտանիան, ավելի քան 5%-ով 8-րդ տեղում է:

Խարդախություն ասելով հետազոտության հեղինակները նկատի ունեն գողությունը, գրպանահատությունը, հյուրանոց ժամանելիս թաքցրած տուրիստական հարկ պահանջելը, ավտոմեքենաների վարձույթի շատ բարձր գինը, համառ փողոցային առեւտրականներին, բարձր գին պահանջող տաքսիստներին, փողոցային հանցավորությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ