News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախորդ տարվա հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի մասնակից Նարեկ Հակոբյանին դատախազը միջնորդել է դատապարտել 6 ամսվա ազատազրկման`իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ  զրույցում ասաց Նարեկ Հակոբյանի փաստաբանը` Թամարա Բաղդասարյանը:

«Նարեկի եւ ականատես այլ ցուցարարների ցուցմունքներով Նարեկը ոստիկանին մարմնական վնասվածքներ չի պատճառել, սակայն դատախազը պնդում է, որ իմ պաշտպանյալի մեղքն ապացուցված է: Հաջորդ դատական նիստին մենք հանդես կգանք պաշտպանական ճառով, որում պահանջելու ենք արդարացում, քանի որ նա այդ արարքը չի կատարել»,-ասաց փաստաբանը` նշելով, որ Նարեկ Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել:

Փաստաբանը նշեց, որ դատախազը կարող էր նաեւ տուգանքով բավարարվել նման դեպքում, քանի որ իրենք մեղմացուցիչ  հանգամանքներ են ներկայացրել:

Նշենք, որ Նարեկ Հակոբյանը մեղադրվում է 2014թ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Տպել
Ամենաշատ