Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, Վետերանների միության անդամների աջակցությամբ, հուլիսի 22-ին, ժամը 12.15-ին, Վաղարշապատի Մ.Խորենացու փողոցից բերման են ենթարկել 25-ամյա Գեղամ Ք.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա տաբատի գրպաններից խուզարկությամբ հայտնաբերել են թղթե 2 փաթեթներ` կիսաչոր, դեղնականաչավուն զանգվածներով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: